Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Մալիի իշխանությունները չեն ընդունել փարիզյան ահաբեկչի դին

Մալիի իշխանությունները չեն ընդունել փարիզյան ահաբեկչի դին
22.01.2015 | 14:02

Մալիի իշխանությունները հրաժարվել են ընդունել իսլամիստ Ամեդի Կուլիբալիի դին: Նա հունվարի 9-ին Մոնրուժ քաղաքում գնդակահարել էր ոստիկանության աշխատակցուհու, այնուհետ պատանդներ վերցրել Փարիզի հրեական խանութում և սպանել 4 մարդու, գրում է «Փարիզյեն» թերթը։ Ահաբեկչի մարմինը նախապես որոշված էր ինքնաթիռով Բամակո քաղաք տեղափոխել երեկ երեկոյան, սակայն Մալիի իշխանությունները հրաժարվել են ընդունել նրան և Կուլիբալիի մարմինը վերադարձվել է Փարիզի Դատաբժշկական փորձաքննությունների ինստիտուտ։ Հրաժարվելու պատճառները հայտնի չեն։

Դիտվել է՝ 1436

Մեկնաբանություններ